Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    25°
    Home » editorial » Հակաբիոտիկներ եւ մանրէներ՝ ներմուծված հավի մսում (տեսանյութ)

    Հակաբիոտիկներ եւ մանրէներ՝ ներմուծված հավի մսում (տեսանյութ)

    Դեկտեմբեր 6, 2017 12:51 editorial, Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց  իրենց իրականացրած`  Հայաստան ներմուծված  հավի մսի ուսումնասիրության մասին:  Պարզվել է՝ մեր երկիր ներմուծվող հավի մսի 50%-ը վտանգավոր է մարդու համար: «Հայտնաբերվել է մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ (ՄԱՖԱՄ),  աղիքային հիվանդության հարուցիչ սալմոնելա մանրէ, հակաբիոտիկների՝ տետրացիկլինի եւ լեւոմիցետինի մնացորդներ եւ մակնշման խնդիրներ: Եթե Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը  չի հասկանում այս մանրէներից, ապա առողջապահության նախարարությունը գոնե գիտի, թե դա ի՛նչ է»,- մանրամասնեց Պիպոյանը:

    Բաբկեն Պիպոյանի խոսքով՝  մինչ օրս ՍԱՊԾ-ը չի արձագանքել, քանի որ խախտումներ հայտնաբերված հավի միսը դեռ վաճառվում է սուպերմարքեթներում, որտեղից էլ նմուշառում էր արվել: «Բա ո՞ւր մնաց շանտղությունը»,- հիշեցրեց Բաբկեն Պիպոյանը վարչապետի խոսքը, երբ նա մեկ տարի առաջ հորդորել էր ՍԱՊԾ-ին սննդի ոլորտը պահել ուշադրության կենտրոնում, քանի որ շանտղություն է, երբ չգիտես՝ ի՛նչ են ուտում աղջիկդ, հարսդ եւ ընտանիքիդ անդամները:

    Բանախոսը կոչ արեց վարչապետին ու կառավարությանը` խնդրին ուշադրություն դարձնել եւ քաղաքական հովանավոր չլինել ՍԱՊԾ-ի համար: Հենց դրա շնորհիվ է, որ ՍԱՊԾ-ն իր գործը պատշաճ չի անում:

    Araratnewsa.am-ի հարցին՝ հնարավո՞ր է  տեղական  հավի մսում այսպիսի խախտումներ հայտնաբերվեն, Բաբկեն Պիպոյանն ասաց, որ ամբողջ հավի մսի շուկան պետք  է ուսումնասիրել, որովհետեւ Հայաստանում օրեցօր ավելանում է թռչնամսի օգտագործումը:

    ՀԿ-ի ղեկավարը հավաստիացրեց, որ հավի միս մեր երկիր ներմուծում են ոչ թե փոքր ու միջին ձեռներեցները, այլ խոշոր բիզնեսմենները:

    Խախտումներ, ըստ բանախոսի,  հայտնաբերվել են Ռուսաստանից, Բրազիլիայից ներմուծված հավի մսում:

    Ի դեպ, մեկ ամիս առաջ կաթնամթերքի շուկայում եւս խախտումներ էին հայտնաբերվել, որոնց նույնպես ՍԱՊԾ-ը պատշաճ չէր արձագանքել:

    Մանրամասները՝ տեսանյութում:

    Սոնա Դավթյան

    scroll to top