Շաբաթ , 23 Հունիս 2018

    outputra5huxgif
    Clear
    17°
    Home » Լուրեր » Հակադոպինգային ուսուցողական սեմինարներ կանցկացվեն

    Հակադոպինգային ուսուցողական սեմինարներ կանցկացվեն

    Հոկտեմբեր 11, 2017 14:00 Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

    doping1

    Հոկտեմբերի 11-15-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնը հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինարներ կանցկացնի Երևանում, Գյումրիում, նաև Թբիլիսիում՝ Վրաստանի հակադոպինգային գործակալության հետ համատեղ:

    Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

    Ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրամաշնորհի շրջանակներում:

    Այն նվիրված է հայ և վրացի ըմբիշների հակադոպինգային գիտելիքների ձեռքբերմանը: Սեմինարներին մասնակցելու է նաև ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) փոխտնօրեն, հակադոպինգային հարցերի պատասխանատու Կառլոս Ռոուն:

    Սեմինարների նպատակն է ըմբիշներին և մարզիչներին ծանոթացնել միջազգային ֆեդերացիայի հակադոպինգային կանոնների նոր պահանջներին, արգելված նյութերի վնասակար ազդեցությանը և 2018 թ. արգելված նյութերի ու մեթոդների ցուցակին.

    «Ընտրել ենք ըմբշամարտը, քանի որ վերջին երեք տարվա ընթացքում մենք ունենք դոպինգ ստուգման երկու դրական արդյունք և երեք զգուշացում մեր ըմբիշներին: Ինչպես նաև, ըստ WADA-ի, 2016 թ. աշխարհում դոպինգ օգտագործած ամենաշատ մարզիկները հենց ըմբիշներն են՝ 2.7 տոկոս»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանը:

    Հովհաննիսյանը նշել է, որ նախագծի շրջանակներում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան և առաջատար մարզադպրոցները կստանան UWW-ի հակադոպինգային կանոնները հայերեն թարգմանությամբ, ինչպես նաև արգելված նյութերի հիմնական ցուցակն ու հակադոպինգային կանոնների հնարավոր խախտումները և պատժամիջոցները:

    Նման թեմաներ

    scroll to top