Գլխավոր Լուրեր Հակահայկական քարոզչության ուշագրավ օրինակ Թուրքիայի դպրոցական դասագրքերում

Հակահայկական քարոզչության ուշագրավ օրինակ Թուրքիայի դպրոցական դասագրքերում

2
0

Օրերս «Facebook»-ի օգտատերերի շրջանում շրջանառության մեջ է դրվել մի լուսանկար, որ թուրքական դպրոցներում ազգային խտրականության ու թշնամանքի քարոզի ակնհայտ ապացույցն է։

Օգտատերերից մեկի մեկնաբանության համաձայն՝ լուսանկարը արվել է մանկական թեստերի դասագրքից։ Գրքում մասնավորապես ասվում է․

«Թուրքական աշխարհը ներկայացնող մի շարք պետություններ տարածվում են Միջին Ասիայից մինչև Եվրոպա ձգվող տարածաշրջանում։ Ստեղծվել են բազմաթիվ եղբայրական երկրներ, որոնց հետ մենք պատմական կապեր ու մշակութային ընդհանրություններ ունենք։

Ստորև նշվածներից ո՞րը չի կարող մեզ հետ ընդհանուր մշակութային արժեքներ ունեցող եղբայրական պետություն համարվել։

Ա․ Ուզբեկստան
Բ․ Հայաստան
Գ․ Ադրբեջան
Դ․ Ղրղզստան»։

Առաջարկված տարբերակներից որպես ճիշտ պատասխան աշակերտները պետք է ընտրեն «Հայաստանը»։

Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am