Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Հակակարկտային պաշտպանության համակարգ ենք ունենալու

    Հակակարկտային պաշտպանության համակարգ ենք ունենալու

    Հակակարկտային պաշտպանության համակարգ ենք ունենալու
    Սեպտեմբեր 14, 2018 18:31 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սեպտեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգի ներդրման պիլոտային ծրագրի արդյունքներն ամփոփելու և հետագա զարգացման հնարավորությունները գնահատելու, ինչպես նաև անկանոն տեղադրված գազագեներատորային հակակարկտային կայանների տեղափոխման վերաբերյալ համապատասխան եզրակացություն ներկայացնելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը՝ ԱԻ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Արամ Թանքարյանի նախագահությամբ:

    Նիստին մասնակցում էին հանձնաժողովում ընդգրկված տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության, գյուղատնտեսության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ ու հրավիրված մասնագետներ:

    Ողջունելով նիստի մասնակիցներին և ներկայացնելով կազմին՝ Արամ Թանքարյանը նշեց. «Հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգի ներդրումը շատ կարևոր է մեր երկրի տնտեսության համար: Ամբողջ աշխարհում դեռևս չի հաջողվել ստեղծել հակակարտկային մի համակարգ, որը կկարողանա ամբողջովին ապահովագրել մարդկությանը կարկտից: Նույնիսկ առաջադեմ երկրներից ԱՄՆ-ում վերջերս Այովա նահանգում գրանցվել է 300-400 գրամ քաշ ունեցող կարկուտ: Ներդրվող համակարգը հնարավորինս կնվազեցնի կարկտից առաջացող վնասի չափը»:

    Հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգի ներդրման պիլոտային ծրագրի արդյունքները և հետագա զարգացման հնարավորությունները հանգամանալից ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սուրեն Հովսեփյանը: Նա իր խոսքում ընդգծեց, որ 2017 թվականին ՀՀ ԱԻ նախարարությունը ակտիվ աշխատանքներ է ձեռնարկել հակակարկտային պաշտպանության զարգացման և առավել արդյունավետ համակարգի ստեղծման ուղղությամբ: Արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարության միջգերատեսչական աշխատանքային խումբը քննարկել և կարկտի դեմ պայքարի նոր տեխնիկական միջոցների ներդրման մանրամասն ուսումնասիրություն իրականացնելու աշխատանքներում նպատակահարմար է համարել ներգրավելու նաև միջազգային մասնագիտացված կազմակերպություններին:

    «Հրթիռային պաշտպանության եղանակն այսօր ավելի կատարելագործված է և փորձված: Առաջին քայլն արված է: Ստեղծվել է հակակարկտային կայանների մեկ կենտրոնից կառավարվող համակարգ: Պիլոտային ծրագրով ձեռք են բերվել 3 հրթիռային արձակիչ կայաններ և 126 ԱՍ տեսակի հակակարկտային հրթիռներ: Արդիականացվել է Արագածոտնի ռադիոլոկացիոն կայանը», – նշեց Ս. Հովսեփյանը:

    Հակակարկտային պաշտպանության հրթիռային և գազագեներատորային եղանակների մասին մասնակիցներին ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի, ՄԵՎԱՆ կենտրոնի պետ Արթուր Հովսեփյանը:

    Ամփոփելով նիստը՝ Արամ Թանքարյանը շնորհակալություն հայտնեց զեկուցողներին և գերատեսչությունների ներկայացուցիչներին, հրավիրվածներին` կատարված աշխատանքների, քննարկումների և առաջարկությունների համար` նշելով, որ միասնական աշխատանքով միայն կարելի է լուծումներ գտնել կարևորագույն խնդիրները հաղթահարելու համար:

    Նման թեմաներ

    scroll to top