Գլխավոր Լուրեր Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց

5
0

Հուլիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 95 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: