Վերջին օրերին հակառակորդը Նախիջանից կրակոցներ է արձակել Վայոց ձորի Ելփին համայնքի ուղղությամբ։
Համայնքի ղեկավարի խոսքով, հուլիսի 11-ի կրակոցի հետևանքով ցորենի արտ է հրդեհվել։ Նա համոզմունք հայտնեց, որ հակառակորդի նպատակը հենց դա է՝ հրդեհել ցորենի արտերը։
«Ամենաաշատը կրակել են ամսի 13-ին, կրկին արտ է հրդեհվել, բայց գյուղի երիտասարդների ջանքերով մարվել է հրդեհը։ Բայց այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան»,- նշեց նա։
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս հաստատեց տեղեկությունը՝ նշելով․ «Գյուղի ուղղությամբ կրակոցներ եղել են` ոչ մեծ տրամաչափով և ոչ մեծ ինտենսիվությամբ: Փոխհրաձգություն է եղել, հայկական կողմը պատասխանել է: Փամփուշտներից մեկն ընկել է Ելփին գյուղի բնակիչներից մեկի կտուրին»։