Կիրակի , 30 Ապրիլ 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 484.68   
  •  EUR   Առք` 521.00   Վաճառք` 536.00   ՀՀ ԿԲ` 530.14   
  •  CHF   Առք` 462.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 489.28   
  •  GBP   Առք` 615.00   Վաճառք` 634.00   ՀՀ ԿԲ` 627.08   
  •  RUB   Առք` 8.38   Վաճառք` 8.65   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 198.64   
outputra5huxgif
Partly Cloudy
10°
Home » Արցախ » Հակառակորդը, որն առաջադրանք է կատարել, խոցվել է, և այժմ դին մեզ մոտ է

Հակառակորդը, որն առաջադրանք է կատարել, խոցվել է, և այժմ դին մեզ մոտ է

Հունվար 8, 2017 19:46 Արցախ, Լուրեր A+ / A-

59364

Հայ-ադրբեջանական սահմանին դեկտեմբերի 29-ին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն փորձի ժամանակ սպանված ադրբեջանցի զինծառայողի դին դեռ հայկական կողմի մոտ է:

artsakhpress.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր` հունվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Այն տեղեկությունը, որ տիրապետում է գլխավոր շտաբը, ամբողջությամբ հասանելի չէ հասարակության համար: Հասարակությանը տրամադրվում է այն տեղեկությունը, որը գաղտնիություն չի պարունակում: Այն, ինչ դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, մանրամասն վերլուծվել է: Կարող եմ միայն ասել այն, որ հակառակորդը, որն առաջադրանք է կատարել, խոցվել է, եւ այժմ դին մեզ մոտ է: Մնացած տեղեկությունը գաղտնի է, միայն կարող եմ ասել, որ խումբը, որը մեկնել է աջակցելու, բավական հմուտ է գործել եւ հնարավորություն չի տվել հակառակորդին նպատակն իրականացնել»,- ասաց նա:

Մովսես Հակոբյանը նշեց, որ առաջնագծի՝ արդիական տեխնիկայով հագեցվածության շնորհիվ հնարավոր է դարձել կանխագուշակել հակառակորդի հարձակումը եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել. «Ապրիլյան պատերազմից հետո առաջնագծում տեխնիկայով հագեցվածությունը դրական արդյունքներ է տալիս, հնարավորություն է ընձեռում ժամանակին կանխորոշել հակառակորդի հարձակումը եւ կանխարգելիչ գործողություններ իրականացնել»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top