Գլխավոր Լուրեր Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայողը մահացու վիրավորում է ստացել

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայողը մահացու վիրավորում է ստացել

3
0

Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն