Գլխավոր Լուրեր Հակառակորդն Ակնայի ուղղությամբ ականանետ է կիրառել. ՊԲ-ն կորուստներ չի կրել

Հակառակորդն Ակնայի ուղղությամբ ականանետ է կիրառել. ՊԲ-ն կորուստներ չի կրել

1
0

Մարտի 13-ին` ժամը 10։35-ից 11։15-ի սահմաններում, արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնայի) ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը խախտել են հրադադարը՝ կրակելով ականանետից, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։

«Հակառակորդը կիրառել է 60մմ ականանետեր՝ արձակելով 9 արկ։ Կատարվածի հետևանքով Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը որևէ կորուստ չեն կրել», — ասաց ՊԲ մամուլի քարտուղարը։