Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » editorial » Հակոբ Բեգլարյանի շտաբի մոտ հարձակվել են Araratnews.am-ի լրագրողի եւ օպերատորի վրա (տեսանյութ)

    Հակոբ Բեգլարյանի շտաբի մոտ հարձակվել են Araratnews.am-ի լրագրողի եւ օպերատորի վրա (տեսանյութ)

    Ապրիլ 2, 2017 13:58 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Քիչ առաջ Կոնդ թաղամասի Ռուսթավելու 15 հասցեում մի շարք քաղաքացիներ հարձակվեցին Araratnews.am-ի լրագրողի եւ օպերատորի վրա:

    Երբ պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբի մոտ մեր լրագրողը նկատել է կուտակումներ, փորձել է հասկանալ՝ ինչու  են քաղաքացիները հերթով մտնում Բեգլարյանի շտաբ եւ դուրս գալիս, սակայն բնակիչները հարձակվել են լրագրողի եւ օպերատորի վրա, վիրավորել եւ խոչընդոտել նրանց:

    Araratnews.am-ի լրագրողի ձեռքից խլել են նաեւ տեսանկարահանող սարքը, քաշել մազերից: Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի  մեր գործընկերոջ հաջողվել  է շտաբի  ներսում տեսանկարահանել, թե ինչպես են քաղաքացիներին գումար բաժանում` հայտարարելով, թե դա աշխատավարձ է :

    Տեսանյութը ներկայացնում ենք առանց մոնտաժի:

    Շողիկ Գալստյան


    scroll to top