Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Բժիշկ » Հալեպի հայկական ծերանոցին և զինվորական հոսպիտալին բժշկական և առողջապահական պարագաներ են տրամադրվել. ԱԳՆ

    Հալեպի հայկական ծերանոցին և զինվորական հոսպիտալին բժշկական և առողջապահական պարագաներ են տրամադրվել. ԱԳՆ

    Հալեպի հայկական ծերանոցին և զինվորական հոսպիտալին բժշկական և առողջապահական պարագաներ են տրամադրվել. ԱԳՆ
    Հուլիս 15, 2019 19:17 Բժիշկ, Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին և 15-ին, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, ՀՀ Հումանիտար առաքելության խմբի կողմից Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին փոխանցվեցին բժշկական և առողջապահական պարագաններ:

    Ինչպես Հայ ծերանոցի տնօրինությունը, այնպես էլ սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունն իրենց շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին՝ անհատույց կերպով տրամադրված բժշկական պարագաների և դեղորայքի, ինչպես նաև Հայ ծերանոցում, «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք բժշկական այլ հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար:

    Զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբին իր երախտագիտությունը հայտնեց հայ բժիշկներին պատերազմի արհավիրքների արդյունքում տուժած սիրիացիներին օգնություն ցուցաբերելու համար։

    Հոսպիտալի պետը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ իշխանություններին, մասնավորապես առողջապահական կառույցներին` առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության և աջակցության համար։

    Աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ


    Նման թեմաներ

    scroll to top