Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հալիձորում սողանքի պատճառով առաջացել է ջրամբար, կա փլուզման ռիսկ

    Հալիձորում սողանքի պատճառով առաջացել է ջրամբար, կա փլուզման ռիսկ

    Հալիձորում սողանքի պատճառով առաջացել է ջրամբար, կա փլուզման ռիսկ
    Հուլիս 12, 2019 14:24 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունիսի 16-ին Սյունիքի մարզի Հալիձոր գյուղին հարակից տարածքում տեղի ունեցած սողանքի հետևանքով փակվել է Որոտան գետի հունը և առաջացել է բնական ջրամբար: Այս մասին տեղեկացնում է «ԷկոԼուր»-ը:

    ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետներն ակնադիտական ուսումնասիրություններ են կատարել տեղում և ահազանգում են, որ մթնոլորտային տեղումների, սողանքի հարաբերական կայունության բնութագրվող տեղամասի ակտիվացման և այլ գործոնների ազդեցության տակ հնարավոր է նշված ջրամբարի պատվարի փլուզում, և կուտակված ջրացեխային զանգվածը կարող է ջրածածկ անել Սատանի կամրջի տեղամասը: Բացի դրանից՝ մասնագետները դիտարկել են սողանքային երևույթների շարունակական ակտիվացում:

    ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը հայտնել է, որ խնդրի մասին տեղեկացվել է Սյունիքի մարզպետարանը, արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ինստիտուտն առաջարկում է տեղամասում իրականացնել համալիր երկրաֆիզիկական ուսումնասիրություններ՝ սողանքի պատճառների բացահայտման և հակասողանքային միջոցառումների ձեռնարկման և ջրամբարի պատվարի փլուզման համար:

     


    Նման թեմաներ

    scroll to top