Շաբաթ , 23 Հունիս 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » Լուրեր » Համադասարանցուն դանակահարած պատանին ձերբակալվել է

    Համադասարանցուն դանակահարած պատանին ձերբակալվել է

    Սեպտեմբեր 13, 2017 16:28 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    1482754345_i-1

    ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում դպրոցականին դանակահարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է համադասարանցին։

    Սեպտեմբերի 12-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի պատանի։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղան վնասվածքն ստացել է սեպտեմբերի 12-ին՝ ժամը 09։20-ի սահմաններում՝ դպրոցում անձնական հարցերի շուրջ համադասարանցիների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

    Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով տուժածի համադասարանցին ձերբակալվել է՝ ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով։

    Նախաքննությունը շարունակվում է:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    ՀՀ քննչական կոմիտե

    Նման թեմաներ

    scroll to top