Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 480.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 655.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.13   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն

Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն

Հոկտեմբեր 13, 2017 17:42 Լուրեր, Հասարակություն A+ / A-

Painting-Day-2016-5

Կրթության և գիտության նախարարության Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործության թանգարանում տեղի է ունեցելազգային տոներին նվիրված Համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպվածցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են կրթության ոլորտի պատասխանատուներ, ցուցահանդեսինմասնակից աշակերտների ծնողներ և ուսուցիչներ:

Այս տարվա նկարչական մրցույթի թեման հայկական ժողովրդական, եկեղեցական և պետական տոներն են, որոնք արտացոլվել են ցուցադրվածմանկական ստեղծագործություններում: Սփյուռքի մասնակիցների համար, որպես թեմատիկ ստեղծագործությունների խորագիր առաջարկվել էտեղական նշանակության տոների և  ավանդույթների պատկերավորումը՝ նպատակ ունենալով բացահայտել սփյուռքի հայաշատ բնակավայրերումձևավորված ազգային ավանդույթների և տոնակատարությունների առանձնահատկությունները:

Նկարչական մրցույթ-փառատոնը անցկացվում է 2010 թվականից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ: Նպատակն էնպաստել մանկական ստեղծագործության զարգացմանը, Սփյուռքում և Հայաստանում շնորհալի մանուկների հայտնաբերմանը: Մրցույթ-փառատոննավանդաբար անցկացվում է երկու փուլով: Ցուցահանդեսի բացումը նշանավորում է առաջին փուլի  ավարտը և երկրորդ փուլի սկիզբը, որնամփոփելուց հետո կհայտարարվեն վերջնական հաղթողները:

2017թ. մրցույթ-փառատոնի առաջին փուլում ներկայացվել է Հայաստանի, ԼՂՀ-ի և Սփյուռքի (ԱՄՆ, Արգենտինա, Եգիպտոս, Թուրքիա, Լիբանան,Ռուսաստան, Ուզբեկստան, Իրան, Հորդանան, Ուկրաինա, Վրաստան, Քուվեյթ, Ֆրանսիա) 15 երկրների 145 հաստատության շուրջ 1320 աշխատանք:Ներկայացված աշխատանքներից ցուցահանդեսի համար ընտրվել է 190 ստեղծագործություն:

Նման թեմաներ

scroll to top