Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Համահայկական խաղերի երրորդ ջահը վառվեց Տիգրանակերտում

    Համահայկական խաղերի երրորդ ջահը վառվեց Տիգրանակերտում

    Համահայկական խաղերի երրորդ ջահը վառվեց Տիգրանակերտում
    Հունիս 24, 2019 14:51 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Համահայկական ամառային 7-րդ խաղերի երրորդ ջահը վառվեց Ացախի Տիգրանակերտում:

     Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, այլ բարձրաստիճան հյուրեր:

    «Նման միջոցառում Արցախում անցկացնելը շատ մեծ նշանակություն ունի: Մենք ոգեկոչում ենք անցյալի փառքն ու նշում ներկայի ձեռքբերումները, արցախյան հաղթանակները: Սերունդների համար կարևոր ձեռքբերում է սա»,- ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

    Համահայկական 7-րդ ամառային խաղերի երրորդ ջահը վառեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից, Մարտական խաչի ասպետ, պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ Արթուր Աղասյանը:

    «Հպարտության և պատասխանատվության շատ բարձր զգացումով եմ առաջնորդվել։ Այս ամենը պարտավորեցնող է, կարևոր խորհուրդ ունի իր մեջ»,- ասաց Աղասյանը:

    Հայաստանի Հանրապետությունը, Արցախն ու Սփյուռքը խորհրդանշող ջահերից առաջինը վառվեց Մուսա լեռան ստորոտին, երկրորդը՝ Խոր Վիրապում, երրորդը՝ Արցախի Տիգրանակերտում։

    Օգոստոսի 6-ն՝ խաղերի բացման օրը, Ստեփանակերտում երեք ջահերով կվառվի հիմնականը։ Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-17-ը՝ Արցախում և Հայաստանի Հանրապետությունում, խաղերի կարգախոսն է. «Միասնություն՝ սպորտով»:


    Նման թեմաներ

    scroll to top