Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Համահայկական խաղերի ջահը վառվեց Մուսա լեռան գագաթին

    Համահայկական խաղերի ջահը վառվեց Մուսա լեռան գագաթին

    Համահայկական խաղերի ջահը վառվեց Մուսա լեռան գագաթին
    Հունիս 12, 2019 15:11 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Համահայկական խաղերի պատվիրակությունը հատուկ առաքելությամբ ժամանեց Կիլիկիա: Համահայկական խաղերի ջահը պետք է վառվեր հենց Մուսա լեռան վրա` հաղթական լեռան ուժը հերոսական Արցախին փոխանցելու համար: Այս տրամաբանությունն է ընկած Համահայկական 7-րդ խաղերն Արցախում անցկացնելու գաղափարի մեջ:

    Մուսա լեռան ստորոտում՝ Վագըֆ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում, Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հագևոր առաջնորդ Հայր Սուրբ Թաթուլ Անուշյանի ձեռամբ նախ պատարագ մատուցվեց` Համահայկական խաղերի հաջող մեկնարկի ու ընթացքի համար: Ապա եկեղեցու վառվող մոմերից Համահայկական խաղերի ջահը վառելու պատիվը վերապահվեց խաղերի հիմնադիրներից ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանին:

    Կիլիկիո Այնթափ քաղաքը Ալբեր Բոյաջյանի ծնողների ծննդավայրն է։
    Պատվիրակության անդամներից շատերի համար պատմական Կիլիկիա այցելությունն առաջինն էր, նրանք կիսվեցին համահայկական միասնության և ոգեկոչման այս արարողության տպավորություններով:
    ՀԽՀԿ փոխնախագահ Ռոլանդ Շառոյանի կարծիքով՝ այս արարողությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ հայ ժողովուրդը աշխարհի որ ծայրում էլ լինի, իր հավաքական միտքն ուղղված է լինելու հայրենիքի միասնության միջոցով պահելուն, պահպանելուն ու զարգացնելուն:
    «Հենց այսօր, այս հողի վրա, որ մենք կանգնած ենք, կյանքը ցույց է տվել, որ այն ինչ կորցրել ենք, մենք կորցրել ենք պառակտվածության արդյունքում, և հիմա ճիշտ ճամանակն է, որպեսզի գոնե վերագտնենք մեզ և լինենք իսկապես պահանջատեր ու հասնենք գոնե կորստի մինիմալ վերականգնման գործընթացին»,- նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության
    պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
    Վառված կրակը Մուսա լեռան գագաթ հասցնելու յուրատեսակ հաղթարշավի բոլոր այլ մանրամասները կցուցադրվեն Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ: ՀԽՀԿ գործկոմի անդամ Պերճ Հալաջյանն ջահի վառման և
    տեղի ունեցած իրադարձության վերաբերյալ ասաց. «Բախտը ունեցանք այսօր, այս սերունդի մարդիկ, որ տեսաք ջահի վառման ժամանակ, իրենք տերն են այս գործին և հայապահպանման այս պահին»:

    Համահայկական խաղերի պատվիրակությունը այցելեց նաև պատմական Կիլիկիայի բերդեր` Լևոն Երկրորդ թագավորի բերդ և մայրաքաղաք Սիսի միջնաբերդ:


    Նման թեմաներ

    scroll to top