Կիրակի , 30 Ապրիլ 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 484.68   
  •  EUR   Առք` 521.00   Վաճառք` 536.00   ՀՀ ԿԲ` 530.14   
  •  CHF   Առք` 462.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 489.28   
  •  GBP   Առք` 615.00   Վաճառք` 634.00   ՀՀ ԿԲ` 627.08   
  •  RUB   Առք` 8.38   Վաճառք` 8.65   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 198.64   
outputra5huxgif
Partly Cloudy
10°
Home » Լուրեր » Համաշխարհային բանկը նվազեցրել է Թուրքիայի տնտեսական աճի կանխատեսումը

Համաշխարհային բանկը նվազեցրել է Թուրքիայի տնտեսական աճի կանխատեսումը

Հունվար 11, 2017 15:38 Լուրեր, Միջազգային, Տնտեսական A+ / A-

32764d7baffe82da61ec7d5b606a90ee

Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է  «Գլոբալ տնտեսական հեռանկարներ-2017թ.» (GEP) խորագրով իր հունվարյան զեկույցը: Թուրքական Bloomberght.com կայքի տեղեկացմամբ՝ ՀԲ-ն վերանայել է 2017-18թթ Թուրքիայի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները:

Հունվարյան զեկույցում կանխատեսվել է, որ Թուրքիան 2017թ. կունենա 3 տոկոս, 2018թ.՝ 3.5 տոկոս և 2019թ.՝ 3.7 տոկոս տնտեսական աճ: Համաշխարհային բանկի, Թուրքիայի համար տնտեսապես ծանր 2016թ. այս երկրի տնտեսական աճը կազմել է 2.5 տոկոս:

«Թուրքիայի տնտեսական ակտիվությունը 2009թ. հետո առաջին անգամ անկում ապրեց 2016թ երրորդ քառորդում՝ ձախողված հեղաշրջման փորձի պատճառով վատթարացած առևտրական պայմանների պատճառով:

Ամենայն հաանականությամբ, ձախողված հեղաշրջման փորձից հետո անկումը կընթանա փուլ առ փուլ, հեռանկարները շատ անորոշ են և առկա են հետագա անկման ռիսկեր: Եթե աշխարքաղաքական և ազգամիջյան  լարվածության պատճառով բարեփոխումների իրագործումը հետաձգվի և ներդրումները չեղարկվեն, դա  բացասաբար կազդի երկարաժամկետ զարգացման հեռանկարների վրա», -ասված է զեկույցում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top