Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Լուրեր » Համաշխարհային բանկի պատվիրակները Հայաստանում են

    Համաշխարհային բանկի պատվիրակները Հայաստանում են

    Համաշխարհային բանկի պատվիրակները Հայաստանում են
    Հունիս 14, 2018 11:45 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հունիսի 13-ին ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Իվան Դրաբեկին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի սոցիալական ծրագրերի խորհրդատու Վահան Դանիելյանին; Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը։

    Կողմերը քննարկել են Հայաստանի տարբեր համայնքներում համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ենթակառուցվածքների վերականգնման, ծառայությունների զարգացման, տեղական մակարդակում ինստիտուցիոնալ և ֆինանսական կարողությունների ներդրման ծրագրերի ընթացքին և ակնկալվող արդյունքներին վերաբերող հարցեր։

    Վաչե Տերտերյանը պատվիրակներին հավաստիացրել է, որ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերը խիստ կարևոր են Հայաստանի համար և նշել, որ վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ձևավորված խոշորացված համայնքների տնտեսական կարողությունների զարգացման գործում ակնկալում են Համաշխարհային բանկի գործուն աջակցությունը։

    Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական խորհրդակցությունների միջոցով զարգացնել առկա համագործակցության ներուժը և նոր գաղափարներով թափ հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին։

    Նման թեմաներ

    scroll to top