Ուրբաթ , 16 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Համայնքներում կիրականացվի սուբվենցիոն 38 ծրագիր

    Համայնքներում կիրականացվի սուբվենցիոն 38 ծրագիր

    Համայնքներում կիրականացվի սուբվենցիոն 38 ծրագիր
    Հուլիս 14, 2018 12:20 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրային հայտերը։

    Երևան Տոնավաճառ

    ՏարածքայինկառավարմանևզարգացմաննախարարՍուրենՊապիկյանըտեղեկացրելէ, որհանրապետության 37 համայնքներիցստացվելէսուբենցիայի 42 ծրագրայինհայտ, որոնցընդհանուրգումարըկազմելէ 1,598 մլրդդրամ։Նախարարիզեկուցմամբնշվածգումարիցհամայնքներիկողմիցֆինանսավորումըկազմումէ980,3 մլնդրամ, պետականբյուջեիցտրամադրվողսուբվենցիայիչափը`  642,8 մլնդրամ, իսկ  598,4 հազարդրամըմասնավորհատվածիմիջոցներնեն:

    Քննարկման արդյունքներով հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 38 ծրագիր: Նշված ծրագրերը նպատակաուղղված են համայնքների փողոցների ասֆալտապատմանն ու բարեկարգմանը, էներգախնայողության, փողոցային լուսավորության և ֆոտովոլտային կայանների կառուցմանը, խմելու ջրի և ոռոգման համակարգերի կառուցմանն ու վերանորոգմանը, ինչպես նաևմանկապարտեզների,  երաժշտական դպրոցների, մշակութային տների,  հանդիսությունների սրահների, համայնքային կենտրոնների կառուցմանն ու վերանորոգմանը:

    Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության ձեռնարկած հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում հավաքված գումարներից մինչև 10 միլիարդ դրամ առաջիկայում կհատկացվի ՀՀ համայնքներին՝ կառավարության հետ համատեղ սուբվենցիայի նոր ծրագրեր  իրականացնելու համար։

     


    Նման թեմաներ

    scroll to top