Չորեքշաբթի , 24 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    10°
    Home » Լուրեր » Համազգային հարցերում չկա իշխանություն և ընդդիմություն. Շարմազանով

    Համազգային հարցերում չկա իշխանություն և ընդդիմություն. Շարմազանով

    Համազգային հարցերում չկա իշխանություն և ընդդիմություն. Շարմազանով
    Հունիս 14, 2018 22:19 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Մենք ինչպիսի կարգավիճակում էլ լինենք՝ իշխանություն, թե ընդդիմություն, սատարելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացմանը»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

    Անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը՝ Շարմազանովն ասաց. «Քանի դեռ չկա խաղաղության վերջնական պայմանագիր կողմերի միջեւ, եւ Ադրբեջանը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, նման ոչ ցանկալի սցենարներ, առնվազն տեսականորեն, հնարավոր են։ Այն, որ Ադրբեջանի Մեջլիսի առաջին փոխնախագահը չի բացառում ուժի միջոցով խնդրի լուծումը, արդեն ահազանգ է։ Ահազանգ է ոչ միայն մեզ համար, նախեւառաջ նաեւ միջազգային հանրությանը, եւ առնվազն տարակուսելի է, որ միջազգային հանրությունից որեւէ հստակ, հասցեական գնահատական մենք չենք լսել»:

    Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այսօր առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է կայուն, միասնական Արցախ: «Բոլորը պետք է համախմբվեն Արցախի նախագահի շուրջ, Արցախի այսօրվա իշխանությունների շուրջ: Մենք պետք է կարողանանք միասնական լինել, ես սա նաև որպես պատմաբան եմ ասում, հերիք է անուն դնենք մեր ղեկավարությանը: Ես ասել եմ՝ Փաշինյանն իմ երազանքների վարչապետը չէ, և գիտեք՝ ինչպես եմ վերաբերվում նրա քաղաքականությանն ու ինչպես եմ երեք անգամ քվեարկել նրա ծրագրերին, բայց եթե անի քայլեր, որոնք միտված կլինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովմանը, Արցախի խնդրի հայանպաստ լուծմանը, բնականաբար, ես նրա կողքին եմ լինելու, ու բոլորս ենք լինելու. համազգային հարցերում չկա իշխանություն և ընդդիմություն, սա է ՀՀԿ-ի դիրքորոշումը»,- ասաց նա: 

     

    Նման թեմաներ

    scroll to top