Չորեքշաբթի , 24 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Համերգ Ազգային ժողովի այգում՝ նվիրված Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին

    Համերգ Ազգային ժողովի այգում՝ նվիրված Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին

    Համերգ Ազգային ժողովի այգում՝ նվիրված Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին
    Հուլիս 11, 2019 13:12 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ Ազգային ժողովը եւ Երեւանի քաղաքապետարանը «Երեւանյան ամառ 2019» ծրագրի շրջանակում հուլիսի 12-ին` ժամը 20:30-ին, սիրով հրավիրում են Հայաստանի Հանրապետության խորհրդարանի այգի` ներկա գտնվելու «Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

    «Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ հանդես կգան հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ներկայացնող համերգային ծրագրով, որի ընթացքում առաջին անգամ կհնչի մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Երեւան» ստեղծագործությունը:

    Համերգը նվիրվում է Կոմիտասի 150 եւ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին: Սիրով սպասում ենք Ձեզ:


    Նման թեմաներ

    scroll to top