Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » Լուրեր » Հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզացողներ չլինեն

    Հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզացողներ չլինեն

    Հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզացողներ չլինեն
    Ապրիլ 17, 2018 16:40 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն  այսօր Ազգային ժողովում ամփոփիչ ելույթով շնորհակալություն հայտնեց  բոլոր ելույթների համար, չնայած շատ մտքերի հետ համաձայն չէ:

    Սերժ Սարգսյանն ասաց, որ ընդդիմադիրները խոսում են, որ Հայաստանի երրորդ նախագահի տարիներին եղել են այսինչ խնդիրները, տնտեսական ցուցանիշների սելեկտիվ, կոպիտ խախտումներով թվեր են ներկայացվում: Նպատակը, ըստ Սարգսյանի, այն է՝ ցույց տան՝ իբր անցած 10 տարիներն անարդյունավետ էին, ամեն ինչ վատ է եղել, հետւաբար, ո՞նց կարող է ամեն ինչ լավ լինել:

    Սա, ըստ Սարգսյանի, պարզունակ մարտավարություն է: Մեկ դիտարկում՝ 2007-2017 թվականները մեր հայրենիքի անբաժան հատվածն է: Վարչապետի թեկնածուն հիշեցրեց, որ Հայաստանը երկու խոշոր տնտեսական ճգնաժամ է դիմագրավել, պատերազմական իրավիճակ է հաղթահարել, լրջագույն մարտահրավերների դիմագրավել: «Բազմաթիվ բարեփոխումներ ենք արել: Չարժե ամեն գնով ամեն ինչ սեւացնել` քաղաքական մրցակցին թուլացնելու համար»,- ասաց Սարգսյանը:

    Անդրադառնալով իր հասցեին հնչած քննադատություններին՝ Սարգսյանն ասաց. «Բա հո ձեռքները ծալած չե՞ն նստելու: Հայցում եմ նաև ընդդիմության քվեն, որը կլինի հանուն քաղաքական տրամաբանության»:

    Սերժ Սարգսյանը դիմեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին. «Որեւէ մեկը Սերժը Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին: Որեւէ մեկը չշահարկի այս հանգամանքը:  Երկու շնորհակալություն Էդմոն Մարուքյանին:  Համոզեցուցիչ ապացուցեցիք, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են: Փառք Աստծո, էստեղ նկար չկա: Նկարի իշխանություն այլեւս չկա: Շնորհակալ եմ բարի գալուստի համար: Որ ապրենք լուսավոր, բարգավաճ Հայաստանում, անհրաժեշտ է, որ հանգած հրաբուխները չարթնանան: Չեն արթնանա, եթե բզբզբացողներ չլինեն»:

     

     

    Նման թեմաներ

    scroll to top