Գլխավոր Լուրեր Հանգիստ նստե՛ք տեղներդ․ վարչապետը՝ «Սպայկայի» աշխատակիցներին

Հանգիստ նստե՛ք տեղներդ․ վարչապետը՝ «Սպայկայի» աշխատակիցներին

2
0

Մեր իրավապահ ու հարկային մարմիններն անընդհատ ինձ ահազանգել են, որ «Սպայկայի» հետ կապված կան լրջագույն խնդիրներ կան։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսատանը շրջայց կատարելու ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Սպայկայի» հետ կապված` հնարավոր է` բացվի մի մեծ մախինացիայի շղթա, որը չէր կարող գոյություն ունենալ առանց վերևների հովանավորչության»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ ինքը հրահանգել է՝ ինչպես օրենքով նախատեսված կարգն է, հետաքննեն․ «Բայց այնպես արեք, որ աշխատանքային պրոցեսը չխաթարվի։ Իմ հրահանգն ընկել է որոշ մարդկանց ականջով, և նրանք սրանից առիթավորվել են ու սկսել են քննիչների հետ խոսել ձեռ առնելով, արհամարհանքով»։

Հարցին, թե «Սպայկայի» աշխատակիցներն ակնկալում են Փաշինյանի միջնորդությունը, և արդյոք պատրաստվո՞ւմ է նա ինչ-որ բան անել` Փաշինյանն արձագանքեց, որ 10 ամիս իր «լռելյայն միջնորդությունն» այն մասին է եղել, որ քննությունն այնպես տանեն, որպեսզի ընկերության աշխատանքը չխաթարվի։

«Եթե «Սպայկայի» աշխատակիցներն ուզում են բոյկոտ անել, ուրիշ ընկերություններ ի հայտ կգան, մրցակցային պայմաններ կլինեն, ու կկարգավորվի դաշտը։ Շատ խելոք էլ կաշխատեն, քանի որ ոչ ոք չի ուզի միլիոն դոլարների կորուստ ունենալ, ինչ է թե բոյկոտեն»,– ասաց վարչապետը։

Նրա խոսքով` «Սպայկայի» 7 մլրդ պարտքը ուսուցիչների 1 տարվա աշխատավարձը 10 տոկոսով բարձրացնելու գումարին է համարժեք։

«Հիմա նրանք ինձնից ի՞նչ են ուզում, հանգիստ նստեք տեղներդ»,- վերջում ասաց Փաշինյանը։