Գլխավոր Լուրեր Հանգստյան օրերին սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյուն

Հանգստյան օրերին սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյուն

4
0

Հայաստանի մարզերի մեծ մասում հանգստյան օրերին սպասվում են տեղումներ, Սյունիքի, Տավուշի լեռներում, նախալեռներում, ինչպես նաեւ Լոռու մարզում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 20-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կիջնի 5-7 աստիճան, նույն օրը տեղումները տեղ-տեղ կլինեն ինտենսիվ։ Քամին՝ հյուսիսարեւելյան, 3-8մ/վ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում շաբաթ եւ կիրակի օրերին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ մինչեւ 10-15 մ/վ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +3+5, վաղը ցերեկը՝ +8+10։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+4,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+4,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +7+9,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+4,

Լոռիում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+3,

Տավուշում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +2+5,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +8+10,

Արարատում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +9+11,

Արմավիրում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +9+11,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+4,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +9+11,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+10,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+3,

Արցախում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +4+8։