Գլխավոր Բլոգ Հանքի հարցում չեմ կարող աջակցել Փաշինյանին. Դավիթ Սանասարյան

Հանքի հարցում չեմ կարող աջակցել Փաշինյանին. Դավիթ Սանասարյան

3
0

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Անվերապահ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին կոռուպցիայի դեմ պայքարում, «սերմացու գողացող մկներին» և պետության դեմ գործած բոլոր պաշտոնյաններին պատասխանատվության ենթարկելու հարցում, արտաքին ճնշումների ժամանակ ինքնիշխանություն պահելու հարցում, Արցախի ամբողջականությունը պահելու, ապաև՝ Հայաստանի անքակտելի մասը դարձնելու գործում և կանաչ տնտեսությունը զարգացնելու հարցում։ Բայց Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում չեմ կարող աջակցել։

Հ.Գ. հռետորական հարց բոլորին. Ամուլսարի վերաբերյալ վարչապետի որոշումից ինչո՞ւ ուրախացան կամ լուռ մնացին սերժառոբական շրջանակները։

Հ.Հ.Գ. որպես ՀՀ քաղաքացի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. որ պահին վարչապետը փոխի իր որոշումը, աջակցելու և պաշտպանելու եմ շակալների հարձակումներից։

Սիրում եմ բոլորիդ, հատկապես բնության համար կռիվ տվող և երեկ բռնության ենթարկված բնապահպաններին»: