Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Հանրահայտ Խինես Մելենդեսը սեմինար է անցկացրել Երևանում

    Հանրահայտ Խինես Մելենդեսը սեմինար է անցկացրել Երևանում

    Հանրահայտ Խինես Մելենդեսը սեմինար է անցկացրել Երևանում
    Դեկտեմբեր 5, 2018 23:13 Լուրեր, Սպորտ, Տեսանյութ, Ֆուտբոլ A+ / A-

    Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը դեկտեմբերի 5-ին Երևանում կայացած սեմինարի ընթացքում հայաստանցի 40 մարզիչների հետ քննարկեց ժամանակակից ֆուտբոլի զարգացման միտումները:

    Երևան Տոնավաճառ

    Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

    Այս օրերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Երևանում գտնվող Խինես Մելենդեսը իսպանական ֆուտբոլի վերջին 20 տարիների զարգացման ծրագրի համահեղինակներից է:

    Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացի, նա գլխավորել է Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները, որոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքում բացառիկ հաջողությունների` մասնավորապես, 6 անգամ իր թիմերի հետ դառնալով Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19):

    Մելենդեսը վերջին տարիներին զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և ազգային հավաքականների համակարգողի պաշտոնը:

    ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացած սեմինարի ընթացքում Խինես Մելենդեսը ներկայացրեց Աշխարհի վերջին 3 առաջնությունների տակտիկական վերլուծությունը՝ անդրադառնալով համակարգային և տեխնիկական մի շարք նրբությունների:

    Հայ մարզիչները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել անվանի մասնագետին և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Խինես Մելենդեսը ևս մեկ սեմինար կանցկացնի Երևանում՝ դեկտեմբերի 7-ին:


    Նման թեմաներ

    scroll to top