Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Partly Cloudy
16°
Home » Լուրեր » Հանրակացարաններում բնակվողները կսեփականաշնորհեն իրենց զբաղեցրած տարածքները

Հանրակացարաններում բնակվողները կսեփականաշնորհեն իրենց զբաղեցրած տարածքները

Հոկտեմբեր 12, 2017 16:58 Լուրեր, Հասարակություն A+ / A-

987

Գործադիրն ընդունել է «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում: Ըստ այդմ, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված՝ ՀՀ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի 2-րդ փողոցի թիվ 2/1 ուսուցչի տանը, Երևան քաղաքի Աճառյան 20/3, Երևան քաղաքի Նոր-Նորք Մոլդովական փողոցի 29/1, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ուսանողական փողոցի թիվ 4 հասցեի Աբովյանի ճարտարագիտական քոլեջի և Երևան քաղաքի Շիրակի 2ա շենքի 7-րդ հանրակացարաններում բնակվող անձինք կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Կառավարության մեկ այլ որոշմամբ կապահովվի «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում կառուցված ոռոգման համակարգերի, ջրամատակարարման համակարգերի շահագործումը: Որոշմամբ նախատեսվում է օբյեկտները նվիրաբերել այն համայնքներին, որոնց վարչական տարածքներում վերջիններս գտնվում են: Դիմելով տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ վերոնշյալ օբյեկտները համայնքներին նվիրաբերելը ճիշտ է, սակայն անհրաժեշտ է հետևել դրանց կառավարման ընթացքին՝ հետագայում խնդիրներ չունենալու համար: Անդրադառնալով ահմանամերձ բնակավայրերը գազով ապահովելուն՝ վարչապետն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին հանձնարարել է քննարկել բոլոր տարբերակները, այդ թվում այլընտրանքային, մասնավորապես՝ արևային էներգետիկայի տարբերակը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top