Երկուշաբթի , 17 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Հանրապետականներն այստեղ են, և ԱԺ նիստը կգումարվի. Էդմոն Մարուքյան

    Հանրապետականներն այստեղ են, և ԱԺ նիստը կգումարվի. Էդմոն Մարուքյան

    Հանրապետականներն այստեղ են, և ԱԺ նիստը կգումարվի. Էդմոն Մարուքյան
    Ապրիլ 17, 2018 11:08 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Ես տեղեկություն ունեմ, որ հանրապետականները բոլորն այստեղ են, և նիստը կգումարվի: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը. «Եթե նիստը գումարվի, ես կարծում եմ, որ պետք է անպայման դեմ քվեարկել և չի կարելի, թույլ տալ, որ Սերժ Սարգսյանն այստեղ ընտրվի, ոնց որ Հյուսիսային Կորեայում են ընտրվում»:

    Երևան Տոնավաճառ

    Իսկ ընդհանրապես քվեարկությանը չմասնակցելը, Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ճիշտ չի լինի. «Ընդհանրապես չմասնակցելը Սերժ Սարգսյանի ամենասիրած բանն է, որ ընդհանրապես իրեն ոչ մեկ ոչ մի բան չի ասում, ու ամեն ինչ լավ է: Մենք եկել ենք, որ ընդհանրապես լավ չլինի այստեղ»:

    Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և իր համակիրների երթի վերաբերյալ իրենց դիրքորոշմանը, Մարուքյանը նշեց. «Մեր որոշումը կապ չունի քաղաքացիների մասնակցության հետ, մենք  մեր որոշումները շատ պարզ, մանրամասն բացատրել ենք, և կարծում եմ` հիմա դրա քննարկելու ժամանակը չէ»:

    Էմմա Հովսեփյան


    Նման թեմաներ

    scroll to top