Շաբաթ , 20 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

    Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

    Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
    Փետրվար 11, 2019 16:21 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

    Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:

     Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
    Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
    ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

    Նման թեմաներ

    scroll to top