Գլխավոր Լուրեր Հանրապետության տարածքում սպասվում է հրդեհավտանգ իրավիճակ

Հանրապետության տարածքում սպասվում է հրդեհավտանգ իրավիճակ

4
0

Առաջիկա 5 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդած տվյալներով  օգոստոսի 24-ի ցերեկը և 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-27-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 24-ի ցերեկը և 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։