Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հանրապետությունում առաջիկա տարիներին նախատեսում ենք 46 դպրոց կառուցել և հիմնանորոգել

    Հանրապետությունում առաջիկա տարիներին նախատեսում ենք 46 դպրոց կառուցել և հիմնանորոգել

    Հանրապետությունում առաջիկա տարիներին նախատեսում ենք 46 դպրոց կառուցել և հիմնանորոգել
    Փետրվար 10, 2019 14:57 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանրապետությունում առաջիկա տարիներին նախատեսում են  46 դպրոց կառուցել և հիմնանորոգել:

    «Սեյսմակայուն, ներքին հարմարություններով հագեցած, հաշմանդամության խնդիր ունեցող երեխաների համար թեքահարթակներ ու վերելակներ ունեցող 46 դպրոցներ ենք նախատեսում կառուցել և հիմնանորոգել հանրապետությունում առաջիկա տարիներին` ԱԶԲ հետ կնքված պայմանագրի հիման վրա։

    Այս պահին շինարարություն է իրականացվում Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում, Երևանի թիվ 135 և 153 հիմնական դպրոցներում, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում, Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ դպրոցում և Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում»,- գրել է Պապիկյանը:

     

     


    scroll to top