Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Clear
    21°
    Home » Լուրեր » Հանրապետությունում օձերի հայտնաբերման դեպքերն այս տարի նվազել են

    Հանրապետությունում օձերի հայտնաբերման դեպքերն այս տարի նվազել են

    Հանրապետությունում օձերի հայտնաբերման դեպքերն այս տարի նվազել են
    Հուլիս 12, 2018 13:20 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի Հանրապետությունում օձերի ակտիվացման շրջանը համարվում է մայիս ամիսը: Օձերը ձմեռային քուն են մտնում, ապա ջերմաստիճանային պայմաններից կախված, ինչպես նաև ելնելով կենսաբանական առանձնահատկություններից արթնանում են հիմնականում մայիսին:

    ՀՀ բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանն «Արմենպրես»-ին ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում 23 տեսակի  օձ կա: Միայն Երևանում հանդիպում են դրանցից 16-ը:

    Աղասյանի խոսքով՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում օձերն անցնում են «ամառային քուն» և օրերով կարող են դուրս չգալ, կամ դուրս գալ գիշերվա ժամերին, առավոտյան շուտ, երբ ջերմաստիճանը տատանվում է 22-27 աստիճան: «Հենց ջերմաստիճանը 27 աստիճանից վերև է բարձրանում, իրենք թաքստոցներն են մտնում: Շոգ եղանակային պայմաններում օձերը կարող են հանդիպել աղբյուրների մոտ, նկուղներում, այսինքն` ստվերոտ վայրերում»,-հավելեց նա:

    Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ Հանրապետությունում օձերի նկատելի լինելու և հայտնաբերման դեպքերն այս տարի նվազել են:  Եթե 2017 թվականի առաջին կիսամյակում նախարարություն 297 օձի հայտնաբերման ահազանգ է ստացվել, 2018 թվականի նույն ժամանակահատվածում ահազանգերը  եղել են 284 դեպքի հետ կապված:

    Ուշագրավ է, որ ամենաշատ օձի հայտնաբերման դեպքերը գրանցվել են Երևանում: 2018 թվականին առաջին կիսամյակում ԱԻՆ-ը  Երևանում գնացել է 132 օձի հայտնաբերման ահազանգի հետքերով, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում ահազանգերը եղել են  149-ը:

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

    Նման թեմաներ

    scroll to top