Կիրակի , 20 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 553.00   Վաճառք` 567.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 484.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 604.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 7.95   Վաճառք` 8.17   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Sunny
30°
Home » Լուրեր » Հանրապետությունում շմոլ գազից թունավորման դեպքերն ավելացել են

Հանրապետությունում շմոլ գազից թունավորման դեպքերն ավելացել են

Հունվար 12, 2017 15:42 Լուրեր, Հասարակություն A+ / A-

gaz2

Հանրապետությունում շմոլ գազից թունավորումների հիմնական պատճառը քաղաքացիների անփութությունն է: «Արմենպրես»­-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-­ի տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը` անդրադառնալով հանրապետությունում գրանցված գազի թունավորման դեպքերին:

«Անվտանգության կանոնների չպահպանման այնպիսի դեպքեր են արձանագրվել, որ պարզապես անընդունելի են: Մի դեպքում բնակիչը տեղադրել է վառարան և այն գործարկել առանց ծխնելույզի: Մեկ այլ տանը կտորով փակված է եղել օդանցքը, դրանից բացի ինքնաշեն վառարաններ են տեղադրում, մշտապես միացրած չեն պահում անվտանգության սարքը»,-­ասաց Աշոտ Գրիգորյանը:

Ըստ նրա տրամադրած վիճակագրական տվյալների` 2012 թվականին գազից թունավորման դեպքերի թիվը կազմել է 45, որի հետևանքով գրանցվել է 12 մահ, 2013 թվականին գրանցվել է 59 դեպք` 7 մահվան ելքով, 2014-­ին` 33 դեպք` 2 մահվան ելքով, 2015-­ին` 39 դեպք 6 մահվան ելքով, իսկ 2016 թվականին գրանցվել է 47 դեպք 10 մահվան ելքով: Աշոտ Գրիգորյանը նշեց, որ դեպքերի քանակն ավելի շատ է Շիրակում, Կոտայքում, Երևանում:

«Էյ-­Ի­-Ջի Սերվիս» ՍՊԸ­-ի գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանի խոսքով, բնակչության շրջանում թյուր կարծիք կա, թե անվտանգության սարքերը շատ էներգիա են ծախսում: Դա պատճառներից մեկն է, որ շատ հաճախ բնակիչները դրանք անջատում են: Այնինչ, ամսվա ընթացքում այդ համակարգերն ընդամենը 25 դրամի էներգիա են ծախսում:

«Մի քանի օր առաջ գազից թունավորման դեպք եղավ Մուսալեռում, երբ ինքնակամ վառարան էին տեղադրել առանց ծխատար համակարգը մոնտաժելու: Դրա համար հորդորում ենք բնակիչներին ինքնագործունեությամբ չզբաղվել, յուրաքանչյուր գործողության դեպքում դիմել տարածքը սպասարկող մասնագետին: Ի դեպ, մասնագետների այցերը կատարվում են անվճար»,-­ասաց Արման Նալբանդյանը:

Նրա խոսքով, սպասարկման աշխատակիցները տարին երկու անգամ այցելում են բնակարան, կատարում են տեխնիկական սպասարկում, մեկ անգամ ջեռուցման, մեկ անգամ ամառային սեզոնի ընթացքում: Բնակարաններ, տներ այցելած աշխատակիցները խախտումեր արձանագրելու դեպքում, եթե հնարավոր է տեղում վերացնում են, եթե ոչ, ապա կազմվում է խախտման արձանագրություն, խցապատվում է համապատասխան խախտված կետը և արձանագրությունն ուղարկվում է «Գազպրոմ Արմենիա»: «Տարվա ընթացքում միջինը 150 հազար խախտումների մասին է խոսքը, սակայն պետք է նկատել, որ ոչ բոլորն են լուրջ խախտումներ»,­-ասաց Արման Նալբանդյանը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top