Երկուշաբթի , 22 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հանրային հեռուստատեսությունում եւ ռադիոյում կա ընդդիմության լայն շրջանակ

    Հանրային հեռուստատեսությունում եւ ռադիոյում կա ընդդիմության լայն շրջանակ

    Հանրային հեռուստատեսությունում եւ ռադիոյում կա ընդդիմության լայն շրջանակ
    Ապրիլ 15, 2019 12:17 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում ակտուալ է: Այս մասին այսօր ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

    Նրա խոսքով՝ և՛ հեղափոխությունից առաջ, և՛ հեղափոխությունից հետո ակնհայտ է, որ քաղաքական ուժերն իրենց պայքարում առաջին հերթին շեշտը դնում են լրատվամիջոցների հետ աշխատանքի վրա, իսկ այս պարագայում ճիշտ կլինի, որ  լրատվամիջոցների իրական սեփականատերերը բաց խաղան հասարակության հետ։

    Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ասաց, որ  այսօր ընդդիմությունը լայն ներկայացված է, ունի բազմաթիվ լրատվամիջոցներ:

    Բանախոսը հիշեցրեց՝ իշխանափոխությունից հետո, օրինակ՝ Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն  չընկան իշխանության ազդեցության տակ. այնտեղ առկա է ընդդիմության լայն շրջանակ:

    Բորիս Նավասարդյանի խոսքով՝  հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ումից է ստանում իր համար կարևոր տեղեկությունները:


    Նման թեմաներ

    scroll to top