Գլխավոր Լուրեր Կստուգվի թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջի կատարումը

Կստուգվի թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջի կատարումը

8
0

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. օգոստոսի 1-ից սկսում է մշտադիտարկում հանրապետության հանրային սննդի բոլոր խոշոր օբեկտներում՝ ստուգելու օգտագործվող թարմ մսի սպանդանոցային ծագման հավաստիությունը: Այն օբեկտները, որոնք չեն ունենա մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթեր, կկրեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն:

ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային նորմի պարտադիր պահանջը, և տնտեսվարողների հետ հանդիպումներն ու հաշվարկները հանգեցրել են եզրակացության, որ հանրապետությունում գործող սպանդանոցների քանակը բավարար է պետպատվերի և հանրային սննդի օբեկտների թարմ մսի պահանջարկը բավարարելու համար:

Հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին հորդորում ենք կապ հաստատել սպանդանոցների կամ բացառապես սպանդանոցային ծագման թարմ միս վաճառող երկրորդային օղակների հետ:

2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին