Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Հանճարեղ դաշնակահար Իվո Պոգորելիչը ելույթ կունենա Երևանում. «Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում

    Հանճարեղ դաշնակահար Իվո Պոգորելիչը ելույթ կունենա Երևանում. «Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում

    Հանճարեղ դաշնակահար Իվո Պոգորելիչը ելույթ կունենա Երևանում.  «Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում
    Մայիս 5, 2019 15:22 Լուրեր, Մշակույթ A+ / A-

    Մայիսի 13-ին ժամը 20:00 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա հոբելյանականտարվա հաջորդ իրադարձային համերգը. առաջին անգամ Երևանում հանդես կգա լեգենդարդաշնակահար Իվո Պոգորելիչը:

    Իվո Պոգորելիչը մեր օրերի դասական երաժշտության համաշխարհային բեմի նշաձողերից է: Նրա բացառիկ տաղանդը և վիրտուոզությունը, նորարարությունն ու արտահայտչականության մեջ ձգտումը կատարյալին` դասեցին դաշնակահարին մեր օրերի երաժշտական հսկաներիշարքում: Իվո Պոգորելիչը ընդլայնել է երաժշտական մեկնաբանության հորիզոնները` սահմանելով նոր չափանիշներ համաշխարհայինդաշնամուրային կատարողական արվեստում: Նրա համերգներն ողջ աշխարհում համարվում են ամենասպասված մշակութայինիրադարձությունները` միլիոնավոր մարդկանց կողմից, իսկ Իվո Պոգորելիչը աստղը առանձնանում է պատմության մեջ եղած բոլորմեծագույն դաշնակահարների համաստեղությունից:

    Դեռևս քսանամյա Իվոյին դաշնակահարուհի Մարթա Արգերիխը անվանեց հանճար, ում համերգները հետագայում դարձան կուլտային ևսենսացիոն: Պոգորելիչը նվագել է Վիեննայի, Բեռլինի, Բոստոնի, Չիկագոյի, Լոնդոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Ցյուրիխի Տոնհալե, Կոնսերգեբաու նվագախմբերի հետ: Նրա ձայնագրած 14 ձայներիզները շարունակում են մնալ կատալոգների առաջին տողերում, ունենալովունկնդիրների ամենամեծ քանակը: Պոգորելիչը ձայնագրում է բացառապես <<Դոյչե Գրամոֆոն>> և <<Սոնի>> ընկերությունների համար: Նաառաջին դասական երաժիշտն էր, ում ձայնագրությունները հեռարձակվեցին տեխնոլոգիապես բարձրակարգ “Իդաջիո” հարթակով: Հայտնիեն Պոգորելիչի բարեգործական և երիտասարդ երաժիշտներին աջակցելու նախաձեռնությունները, նրա անվան հետ են կապվածփառատոներ Գերմանիայում և ԱՄՆ-ում` Նյու Յորքի Քարնեգի Հոլում և Մանհեթենում, իսկ Փասադենայում անցկացվող <<Իվո Պոգորելիչ>> մրցույթը սահմանել է աննախադեպ 100,000 դոլար մրցանակ` ի շահ նորահայտ տաղանդների: Իվո Պոգորելիչը առաջին դասականերաժիշտն է, ում 1988թ.-ին պատիվ է ընձեռնվել ստանալու ՅՈՒՆԵՍԿՈ-յի բարի կամքի դեսպանի կոչումը:

    2019թ. դաշնակահարի համար հոբելյանական է. նշվում է նրա ծննդյան 60 և ստեղծագարծական գործունեության 40-ամյակները: Հոբելյանական շրջագայությանները տեղի են ունենում Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հեռավոր Արևելքում: Ճապոնիայի պետական  հեռուստաընկերությունը նկարահանում է լիամետրաժ վավերագրական ֆիլմ` նվիրված արտիստի կյանքին ևգործունեությանը:

    Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչիմենահամերգին կհաջորդի Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ համերգը` մայիսի 28-ին: Փառատոնին աջակցում է <<Իմ քայլը>> բարեգարծական հիմնադրամը:

    May 13, 2019- Ivo Pogorelich


    Նման թեմաներ

    scroll to top