Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    26°
    Home » Լուրեր » «Հանուն Միհրան Պողոսյանի որդու» նախագիծը միաձայն ընդունվեց

    «Հանուն Միհրան Պողոսյանի որդու» նախագիծը միաձայն ընդունվեց

    «Հանուն Միհրան Պողոսյանի որդու» նախագիծը միաձայն ընդունվեց
    Մարտ 14, 2018 13:50 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում քննարկվեց եւ միաձայն ընդունվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում էր զինվորական ծառայությունից տարեկետման իրավունքին: Մամուլը բազմիցս գրել է, որ այս նախագիծը  Միհրան Պողոսյանի որդու համար է, որը սովորում է արտերկրում:

    Նիստից հետո Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս  նախագիծը հանուն բոլոր երեխաների է: «Այս դրական օրինագծի մասին հավելյալ եզրակացության կարիք չկա»,- ասաց պատգամավորը:

    Ապա Միհրան Պողոսյանն արագ հեռացավ՝ այդպես էլ անպատասխան թողելով լրագրողների հարցը` եթե նրա որդին Լոնդոնում չլինե՞ր, ինքն այսպիսի նախագիծ կներկայացնե՞ր:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top