Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » ՀԱՕԿ-ը՝ լեռնադահուկորդի մարզագույքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

    ՀԱՕԿ-ը՝ լեռնադահուկորդի մարզագույքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

    ՀԱՕԿ-ը՝ լեռնադահուկորդի մարզագույքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
    Փետրվար 14, 2018 10:33 Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

    Հարավային Կորեայում գտնվող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի՝ առանց դահուկների մնալու վերաբերյալ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է.

    «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում հայ լեռնադահուկորդի մարզագույքի հետ կապված անցանկալի պատմության առիթով հայտարարում է:

    Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի` Փհենչհանում մարզումների ընթացքում դահուկը վնասվելու պատճառով առաջացած խնդրի մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անմիջապես տեղեկացվել է: Խնդրի մասին զեկուցվել է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրա հանձնարարությամբ և աջակցությամբ Աշոտ Կարապետյանի համար անմիջապես ձեռք են բերվել օլիմպիական չափորոշիչներին համապատասխան նոր դահուկներ: Դրանք արդեն Փհենչհանի ճանապարհին են:

    Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանից մեր պատվիրակության վերադարձից անմիջապես հետո կհրավիրի ՀԱՕԿ գործկոմի նիստ, որտեղ մանրամասն կքննարկվեն ու կպարզվեն ստեղծված իրավիճակի պատճառները»:

    Նման թեմաներ

    scroll to top