Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Mostly Sunny
15°
Home » Լուրեր » ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ

ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ

Հոկտեմբեր 13, 2017 17:47 Լուրեր, Քաղաքական A+ / A-

Untitled

Բավական ժամանակ է անցել, ինչ Հայաստանի հանրությունը, մամուլը, փորձագետները, քաղաքական գործիչները և բոլոր ինստիտուտները ձևավորեն այն մտածելակերպը, որ ՀԱՊԿ-ը սիրուն 4 տառ է` թղթի վրա գրված: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը և հավելեց. «Բուն իր իմաստով ամեն երկիր այնտեղ գտնվում է սեփական շահերից ելնելով: Մենք ունեցել ենք Արցախյան պատերազմի ակտիվ շրջան` 91-94 թվականները, հետո անցել են գործընթացներ, 2016-ին մենք ունեցանք ապրիլյան սրացումներ, ինձ թվում է` այդ դասերը բավարար էին, որ այլևս չզարմանանք ո´չ ՀԱՊԿ վարքագծի վրա, ո´չ իրենց ասածների»:

Թևան Պողոսյանը նաև ընդգծեց, որ ՀԱՊԿ պահվածքից զարմանալու փոխարեն պետք է փորձենք օգուտ քաղել. «Հիմա ՀԱՊԿ-ը Հայաստանում զորավարժություններ է անում, խնդիրը բարձրացնենք հետևյալ հարցով. արդյոք ՀՀ զինված ուժերում կարողացա՞ն նոր գիտելիքներ, հմտություններ ձեռք բերել այդ համատեղ վարժություններից: Թե չէ ՀԱՊԿ-ի վրա հույս եք դրել, որ պաշտպանելո՞ւ են մեզ: Հավատո՞ւմ եք, որ Բելառուսը, Ղազախստանը կամ Ղրղզստանը գալու են այստեղ, մեր սահմաններն են պաշտպանելու: Եթե չենք հավատում, եկեք թեման օրակարգային չսարքենք: Մեր օրակարգում հիմա հազարավոր այլ խնդիրներ կան»:

Ասուլիսին ներկա մյուս բանախոս քաղաքագետ Հովհաննես Իգիթյանն էլ նշեց. «ՀԱՊԿ-ի վտանգը Հայաստանի համար Ղազախստանի նախագահի հայտարարությունները չեն կամ բարեկամությունը չէ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, կամ Բելառուսի նախագահի հայտարարությունները չեն: ՀԱՊԿ-ի վտանգը Հայաստանի համար հետևյալն է, որ Հայաստանի իշխանություններն իրենց անվտանգությունը ոչ միայն կապել են ՀԱՊԿ-ի հետ, այլև համարում են հարցը լուծված և կայացած»:

Նրանք նաև հավելեցին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը գոյություն ունի միայն թղթի վրա և որևէ կերպ Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top