Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Դմիտրի Պեսկով

    ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Դմիտրի Պեսկով

    ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Դմիտրի Պեսկով
    Դեկտեմբեր 7, 2018 15:06 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը  չի լուծվել:

    Երևան Տոնավաճառ

    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ նովոստին, Դմիտրի Պեսկովն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին՝ լուծվե՞լ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:

    «Ոչ, հարցը չի լուծվել: Բնականաբար, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների զրույցի ընթացքում օրակարգից դուրս այդ հարցի քննարկումը նախաձեռնել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Դա նորմալ պրակտիկա է, յուրաքանչյուր երկրի ղեկավար ազատ է բարձրացնել այն հարցերը, որոնք անհրաժեշտ է համարում»,- ասել է Պեսկովը:

    Նրա խոսքով՝ այդ պահին բանակցությունների սեղանի շուրջ ոչ բոլորն են ներկա եղել: «Աշխատանքները շարունակվելու են»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:

    Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված է, և այդ պաշտոնում կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը: Բելառուսի նախագահի հայտարարությունը հերքել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ նշելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել:


    Նման թեմաներ

    scroll to top