Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նիստը կանցկացվի Երեւանում

    ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նիստը կանցկացվի Երեւանում

    ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նիստը կանցկացվի Երեւանում
    Մայիս 20, 2019 12:24 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը տեղի կունենա 2019 թվականի աշնանը Երեւանում: Այս առաջարկը մայիսի 20-ին պաշտպանել Է Խորհրդաժողովի խորհուրդը:

    «Ցանկանում եմ առաջարկել «…» Խորհրդի հերթական նիստը եւ ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը անցկացնել այս տարվա աշնանը Հայաստանում: Եթե չլինեն առարկություններ, ապա կընդունենք այդ որոշումը»,-ասել Է Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Բիշքեկում ելույթ ունենալով Խորհրդի նիստում: Առաջարկությունը միաձայն աջակցություն Է ստացել: Նիստի ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ՝ մի շարք համաձայնեցումներից հետո, խոսքը, ենթադրաբար, վերաբերում Է հոկտեմբեր-նոյեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


    Նման թեմաներ

    scroll to top