Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Հարցազրույց պատգամավորի թեկնածուի հետ. Արուս Մանավազյան

    Հարցազրույց պատգամավորի թեկնածուի հետ. Արուս Մանավազյան

    Հարցազրույց պատգամավորի թեկնածուի հետ. Արուս Մանավազյան
    Նոյեմբեր 30, 2018 17:32 Լուրեր, Հարցազրույց պատգամավորի թեկնածուի հետ, Քաղաքական A+ / A-

    Հարցազրույց թիվ 6 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Արուս Մանավազյանի հետ:

    Երևան Տոնավաճառ

    Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:

    2008 թվականից աշխատում եմ «Հայկական ժամանակ» օրաթերթում որպես հաշվապահ: Անցած իմ ճանապարհը գնահատելով, վերլուծելով նաև իմ կարողությունները, հմտությունները՝ որոշեցի առաջադրվել: Այս ամբողջ ընթացքում մասնակցել եմ բոլոր քաղաքական գործընթացներին և կարող եմ ասել, որ ինձ տեսնում եմ օրենսդիր մարմնում:

    Ես ծնվել եմ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում, 2017 թվականի ընտրություններին էլ եմ առաջադրվել, սակայն ինձ հետ եղել են հայտնի կարկառուն հանրապետականներ, բայց այս ընտրությունները բոլորովին այլ են, ժողովուրդն ազատ է իր ընտրության մեջ, չկա վախի, կաշկանդվածության մթնոլորտ:

    Այս անգամ վստահությունն ավելի՞ մեծ է, ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

    Հիմա չեմ ուզում գնահատել որևէ շանս: Շատ մարտական եմ տրամադրված, ուժերիս ներածին չափով ամեն ինչ նախաձեռնել եմ և կատարում եմ:

    Ո՞ր խնդիրներին եք առաջնային անդրադառնալու:

    Խնդիրները հիմնականում գյուղատնտեսությանն են վերաբերում: Արդեն ունեմ հավաքագրած խնդիրներ, որոնց անպայման անդրադառնալու եմ, եթե ընտրվեմ պատգամավոր: Ոռոգման ջրի խնդիրն է առաջնային, թոշակների բարձրացումը, ինչպես նաև գյուղացիների մոտ կա զբաղվածության խնդիրը, այդ թվում նաև՝ ստաժի, մարդիկ հողագործությամբ են զբաղվում, բայց ստաժը չի ֆիքսվում, և իրենք ստանում են նվազագույն բազային թոշակ: Մարդիկ պահանջում են, որ գյուղատնտեսությունը լինի ավելի ապահովագրված:

    Հաշվի առնելով մեր ռեսուրսները, հնարավորությունները՝ առաջիկայում իրատեսական համարո՞ւմ եք բոլոր այդ ծրագրերի իրականացումը: 

    Այո՛, իհարկե: Այսօր ոռոգման ջրի նոր տեխնոլոգիաներ պետք է ներդրվեն, ինչպես նաև գյուղացիների մոտ կա խնդիր հակակարկտային ցանցերի հետ կապված, նաև պետք է գյուղացիներին տալ հնարավորություն պետության կողմից նվազագույն սուբսիդիայով, որպեսզի ինքն ունենա իր հողատարածքի համար հակակարկտային ցանց: Եթե այսօր մեր ռեսուրսները ճիշտ վերաբաշխեն, վստահ եմ՝ կկարողանանք այդ հարցերը կարգավորել: Ես պայքարելու եմ օրենքի շրջանակներում բոլոր հարցերին լուծում տալու համար: Եվ այս ընտրություններն աննախադեպ կլինեն մեր կյանքում, քաղաքական գիտակցության մշակույթ կձևավորենք առաջիկա հինգ տարիներիների գործունեության մեջ, և առաջին նախադրյալը հենց մարդկանց վստահությունը շահելն է: Այս տարիները պետք է լինեն մեր ամենօրյա ինտենսիվ աշխատանքի արդյունքը և մարդկանց հետ խոսելով, շփվելով, նրանց մեջ պետք է վերականգնենք այն վստահությունը, որ նախորդ տարիներին երբևէ չի եղել:

    Հիմա քարոզարշավի մեջ եք, ի՞նչ տրամադրվածություն ունեն մարդիկ:

    Տրամադրվածությունը շատ լավ է, մարդիկ վստահում են, հավատում են ու ինձ համար շատ ցավ կլինի, որ մարդկանց մոտ թեկուզ աննշան կորցնենք այդ վստահությունը: Դրա համար պետք է շատ ամուր աշխատել, աշխատել ու լավ աշխատել, դրա համար պետք է լինել հետևողական, լինել համախմբված, պետք է քայլառքայլ կոնկրետ լուծումներով առաջ գնալ:

    Միջազգային հարթակում ի՞նչ տեսլական ունեք, ի՞նչ պետք է անենք, որպեսզի մեր տնտեսական հարաբերություններն էլ բարելավվեն: 

    Բարիդրացիական միջազգային հարաբերություններ պետք է լինեն բոլոր երկրների հետ, և պետք է Հայաստանի դիրքը արտաքին քաղաքականության մեջ ամրապնդվի, մեր ազդեցությունն ավելի մեծ լինի:

    Ինչո՞ւ քաղաքացին պետք է հենց Ձե՛զ ընտրի:

    Ունեմ անցած ճանապարհ, եղել եմ մտահոգ մարդկանց խնդիրներով և առաջադրվել եմ՝ գնալու մարդկանց իրավունքները պաշտպանելու:


    Նման թեմաներ

    scroll to top