Երկուշաբթի , 16 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Showers
    18°
    Home » Լուրեր » Հարձակում Բրյուսելում` հայկական միության շենքի վրա

    Հարձակում Բրյուսելում` հայկական միության շենքի վրա

    Հարձակում Բրյուսելում` հայկական միության շենքի վրա
    Հունվար 11, 2018 12:51 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Հունվարի 5-ի գիշերը Բրյուսելի Սհարբեք թաղամասում գտնվող հայկական «Սահակյան միության» շենքի վրա անհայտ անձինք կրակ են արձակել և դիմել փախուստի: Այս մասին հայտնում է Ստամբուլում լույս տեսնող «Agos» թերթը: Հարձակման հետևանքով վնասվել են շենքի դուռն ու պատուհանները: Զոհեր ու վիրավորներ չկան: Կազմակերպությունը ներկայումս փակ է, սակայն շուտով կվերաբացվի:

    Աղբյուրը ենթադրում է, որ հարձակումը կարող էր իրականացված լինել ազգայնամոլական հողի վրա, քանի որ թաղամասը հիմնականում թուրքաբնակ է: Այստեղ ապրում են Թուրքիայից գաղթած քաղաքացիներ, որոնք տարիներ շարունակ աչքի են ընկել իրենց ազգայնամոլական գործունեությամբ:  «Agos»ը հիշեցնում է, որ 6 տարի առաջ այստեղ  հարձակման էին ենթարկվել հայկական և ասորական կազմակերպությունները:

    Իսկ տեղի թաղապետը ազգությամբ թուրք Էմիր Քիրն է, ով մի քանի անգամ  քրդերին արգելել էր թաղամասում ցույցեր կազմակերպել:

    «Սահակյան միությունը» վրա հարձակումը իրականացվել է Սուրբ Ծննդյան նախօրեին, ինչը պատահական չէ:

    Դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել:

    Աղբյուր`  Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top