Ուրբաթ , 27 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » Լուրեր » Հարձակումից տուժածը պատմել է միջադեպի մասին

    Հարձակումից տուժածը պատմել է միջադեպի մասին

    Մայիս 19, 2017 16:59 Լուրեր, Միջազգային A+ / A-

    korumlarain_tekmeledigi_61_yasindaki_riza_dersimi_yasadiklarini_anlatti_h84222_5bd11

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացքում նրա թիկնապահների կողմից ծեծի ենթարկված խաղաղ ցուցարարներից մեկը՝ Սեյիդ Ռըզա Դերսիմին, պատմել է միջադեպի մասին: Թուրքական Demokrathaber.com լրատվակայքի տեղեկացմամբ՝ Դերսիմին դեպքի առթիվ հարցազրույց է տվել բրիտանական The Guardian հեղինակավոր թերթին:

    61-ամյա Դերսիմին, ով 1992թ.-ից ապրում է Ամերիկայում, մասնավորապես ասել է. «Սա անկարելի է: Նրանք մեզ ոտքերով էին հարվածում, ես կարող էի մեռնել: Սա Ամերիկան է: Այսպիսի բաները անընդունելի են, և դա է ինձ վշտացնում»:

    Տուժածը կատարվածի մեջ մեղադրել է Էրդողանի թիկնապահներին՝ նկարագրելով, թե ինչպես է սկսվել միջադեպը. «Մեզ մոտեցան կոստյումով մարդիկ և սկսեցին հայհոյել իմ կնոջը, մորը, տատիկին»:

    Դերսիմին պատմել է, որ սկզբում ինքը նկատել է, թե ինչպես են բռնել մի կնոջ կոկորդից ու դեմքին հարվածներ են հասցնում, նա փորձել է մոտենալ, օգնել: Բայց այդ պահին չորս մարդ հարձակվել են հենց Դերսիմիի վրա, վայր գցել ու ոտքով հարվածների տարափ տեղացրել:

    «Ես չկարողացա ոտքի կանգնել: Փորձեցի ձեռքերով ծածկել գլուխս: Չգիտեմ, թե որքան տևեցին հարվածները: Հետո, երբ ոտքի կանգնեցի, արյունահոսում էի», – ասել է նա:

    61-ամյա ցուցարարը այնուհետև տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կարել են նրա քիթը, գլխի տրավմայի հետ կապված  բժշկական օգնություն ցույց տվել:

    Նման թեմաներ

    scroll to top