Հինգշաբթի , 21 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Բլոգ » Հարգելի՛ իշխանավորներ, թեթև տարեք և ժպտացեք

    Հարգելի՛ իշխանավորներ, թեթև տարեք և ժպտացեք

    Հարգելի՛ իշխանավորներ, թեթև տարեք և ժպտացեք
    Փետրվար 10, 2019 13:00 Բլոգ, Լուրեր A+ / A-

    Քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին: Խուրշուդյանը մասնավորապես գրում է.

    «Ժողովրդի կողմից օրինական ճանապարհով եւ ազատ, արդար ընտրություններով ընտրված հարգելի իշխանավորներ,
    Քննադատության տարափից, որոնց՝ արդար-անարդար պարբերաբար ենթարկվում եք դուք եւ ձեր ընտանիքի անդամները ժողովուրդ-իշխանություն միասնությունը չպետք է տուժի: Գրում եմ սա, քանի որ զգում եմ նման վտանգ:
    Այս քննադատության անարդար, վիրավորական մասը պետք է պարզապես անտեսել:
    Համով հումորով արվածների վրա՝ միասին ղժժալ:
    Իսկ տեղին, արդարացի արված քննադատությունը հաշվի առնել եւ ոչ երբեք չարանալ սեփական ժողովրդի եւ նրա առավել ակտիվ, գիտակից ու կազմակերպված մասի՝ հասարակության վրա: Պետք է նկատի ունենալ, որ օբյեկտիվ քննադատության, կառուցողական առաջարկների անտեսելն ու տեղ չհասնելն է, որ հաճախ բերում են էսկալացիաների եւ էլ ավելի մեծ դժգոհության: Ուրեմն պետք է ոսկե օրենք որդեգրել ներքին կարգով՝ չկտրվել ժողովրդից, լսել հասարակության ձայնը, քննարկել առանցքային որոշումները հասարակության հետ՝ դրանք ԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ. այդպիսով ոչ միայն շեշտակի կբարձրաձնեք սեփական որոշումների որակը, այլեւ կկիսեք պատասխանատվությունը այդ որոշումների համար հասարակության հետ:
    Իսկ քննադատության պատճառով սեփական ժողովրդից նեղացած, ժողովրդի վրա չարացած ու նրանից կտրված եւս մեկ իշխանություն Հայաստանին հաստատ պետք չէ: Այ այդպիսի՛ իշխանությունը ժողովուրդը ստիպված կլինի օր առաջ հեռացնել, այլ ոչ թե սխալվող, բայց այդ սխալները ուղղելու քաղաքական կամք ունեցող իշխանությանը: Հայաստանն այսօր ուժեղ է հենց ժողովուրդ-իշխանություն միասնությամբ, անկախ թե որքանով ենք գոհ ձեւավորված իշխանության որակից: Այդ միասնությունը մեծագույն արժեք է եւ հակակշռում է ձեր սխալները, իհարկե, քանի դեռ նախկինների պես չեք կոռումպացվել եւ/կամ չեք սկսել աներկբա քայլեր անել դեպի ավտորիտարիզմ (դեռ լավատես եմ, որ ո՛չ առաջինը եւ ո՛չ էլ երկրորդը տեղի չի ունենա):
    Այնպես որ՝ թեթեւ տարեք, ժպտացեք եւ հետեւություններ արեք»:

     

     

     


    Նման թեմաներ

    scroll to top