Երկուշաբթի , 27 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հարկային բեռի բարձրացման հիմքեր չկան. պատգամավորը՝ հարկային օրենսգրքի մասին

    Հարկային բեռի բարձրացման հիմքեր չկան. պատգամավորը՝ հարկային օրենսգրքի մասին

    Հարկային բեռի բարձրացման հիմքեր չկան.  պատգամավորը՝ հարկային օրենսգրքի մասին
    Մարտ 15, 2019 13:39 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Հարկային օրենսգրքի փոփոխություններից դժգոհ են և դրանք անընդունելի են համարում, մասնավորապես, գրավատների, արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները, որոնց ոլորտի տուրքերը բարձրանալու են 60 անգամ, վարկային կազմակերպությունների ու բանկերի  հարկային բեռը՝ ավելի քիչ: Հարկային օրենսգրքից դժգոհ են նաև գազավորված ըմպելիք արտադրողներն ու ներմուծողները:

    Araratnews.am-ը Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի  անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունի Հարկային օրենսգրքի փոփոխված տարբերակի մասին: «Հարկային օրենսգիրքը մեր հանձնաժողով չի եկել, կոնկրետ ոչ մի բան չկա»,- ասաց  օրենսդիր մարմնի անդամը:

    Ինչքանո՞վ է հիմնավորված գրավատների  հարկային բեռի բարձրացումը, ինչպիսի՞ն է  պատգամավորի կարծիքը: Արտաշես Պետրոսյանը չցանկացավ իր կարծիքը հայտնել, քանի դեռ չեն քննարկել այն: «Հնարավոր է փոփոխված տարբերակով գա Հարկային օրենսգիրքը»,- ասաց պատգամավորը:

    Արտաշես Պետրոսյանը, սակայն, հիմքեր չի տեսնում  գրավատների, գազավորված ըմպելիք արտադրողների հարկային բեռի բարձրացման համար:

    Լուրեր կան, որ «Իմ քայլը» խմբակցությունում մի մասը դեմ է օրենսգրքի փոփոխված տարբերակին: Անգամ հնարավոր է, որ խորհրդարանում նախագիծը չընդունվի: Պատգամավորը չբացառեց ոչ մի  տարբերակ: «Կարող է ընդունվի, կարող է չընդունվի, քննարկումներից պարզ կլինի»,- ասաց  «Իմ քայլը» խմբակցության անդամը:

    Սոնա Դավթյան


    Նման թեմաներ

    scroll to top