Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Հարկային չարաշահումներ «Յանս» ռեստորանային համալիրում

    Հարկային չարաշահումներ «Յանս» ռեստորանային համալիրում

    Հարկային չարաշահումներ «Յանս» ռեստորանային համալիրում
    Նոյեմբեր 9, 2018 19:37 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի Երևանքաղաքի քննչական վարչությանվարույթում քննվող քրեականգործով շարունակվում ենձեռնարկվել անհրաժեշտքննչական գործողություններ՝«Սելենա» ՍՊ ընկերությունումարձանագրված առերևույթչարաշահումների դեպքի բոլորհանգամանքները պարզելուուղղությամբ։ Բազմակողմանիքննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել` առանձնապես խոշոր չափերովհարկային պարտավորությունից խուսափելու վերաբերյալ։

    Երևան Տոնավաճառ

    Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Սելենա» ՍՊԸ–ին պատկանող «Յանս» ռեստորանայինհամալիրի տնօրինության կողմից 2017թ. կատարվել են ներքին ստուգումներ, որի արդյունքումիրավապահ մարմիններին են ուղարկվել ֆինանսական չարաշահումների վերաբերյալ նյութեր՝առերևույթ թույլ տրված ընկերության հաշվապահի և մենեջերի կողմից։ Դեպքի առթիվ հարուցվելէ քրեական գործ, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչականվարչության վարույթում։

    Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով իրականացվածմեծածավալ քննչական գործողությունների արդյունքում  տվյալներ են ձեռք բերվել` հանցավորայլ դրսևորումների վերաբերյալ, որոնց հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամ։

    Մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ ՀՎՍՎ թիվ 1 բաժնում հաշվառված «Սելենա» ՍՊ ընկերությունը Երևանքաղաքի Տերյան փողոցի թիվ  76 (74) հասցեում իրականացրել է շահույթ հետապնդողառևտրային գործունեություն, այն է՝ նշված հասցեում գործող «Յանս» համալիրում իրականացրելէ հանրային սննդի գործունեություն, որը ներառել է ռեստորան, երաժշտական ակումբ ևսեզոնային բացօթյա սրճարան, որոնց փաստացի սպասարկման սրահ հանդիսացող տարածքներիմակերեսը 2013 թվականից գերազանցել է 600 քառակուսի մետրը:

    Քննության տվյալներով՝ օրենքով սահմանված կարգով պետական բյուջե վճարվող առանձնապեսխոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով ՍՊ ընկերությունն ընդհանուր հարկմանդաշտում գործելու փոխարեն, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի թիվ 8 հավելվածի 4-րդ կետի 1.1 ենթակետի /գործել է մինչև 01.01.2018թ./ համապատասխան չհանդիսանալով որպես արտոնագրային վճար վճարող, իրականում գործել է որպես արտոնագրային հարկ վճարող։2014թ. ապրիլ ամսից մինչև 2018թ. մայիս ամիսը ներառյալ ընկերության կողմից հանրայինսննդի սպասարկման մակերեսի վերաբերյալ  հարկային մարմին ներկայացվել են սխալտվյալներ, այն է՝ ավելի քիչ քառակուսի մետրի վերաբերյալ արտոնագրային վճար վճարողհանդիսանալու մասին  հայտարարություններ ու, խախտելով հարկային օրենսդրությանպահանջները, 2014թ.-ի շահութահարկի հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու, օրենքովսահմանված կարգով և ժամկետներում 2015-2017թթ., համար շահութահարկի հաշվարկչներկայացնելու, 2014-2018թթ. համար ներկայացված եկամտային հարկի հաշվարկներումակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում  2014թ. հունվար ամսից մինչ 2018թ. մայիս ամիսը ներառյալ ԱԱՀ–ի ամսական հաշվարկներ և 2015-2018թթ. ԱԱՀ–ի տարեկան հաշվարկներ չներկայացնելու միջոցով խուսափել առանձնապես խոշորչափերով հարկային պարտավորությունները կատարելուց։ Նախնական հաշվարկներով՝պետությանը պատճառվել է  1.163.516.352   ՀՀ դրամի վնաս:

    Քրեական գործով ձեռք բերված նոր փաստական տվյալների հիման վրա՝ այսօր հարուցվել է նորքրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ՝ ՀՀքրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

    Նշենք, որ «Սելենա» ՍՊ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների  դեպքիառթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործովկատարված բազմակողմանի քննության արդյունքում ավելի վաղ տվյալներ էին ձեռք բերվել՝առերևույթ հանցավոր այլ դրսևորման վերաբերյալ ևս։ Մասնավորապես՝ «Յանս» ռեստորանայինհամալիրի տարածքում, «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ–իփաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, վերջինիս ավտոտնակումկատարված խուզարկությունների  արդյունքում, ի թիվս այլ թանկարժեք իրերի, հայտնաբերվել էրառանձնապես խոշոր չափերի կանխիկ գումար՝ 1.110.400 ԱՄՆ դոլար, 35.000.000 ՀՀ դրամ, 230.500 եվրո, ինչը ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվիդրանց ծագումը։

    Նկատի ունենալով, որ Ռ.Բեգլարյանի ամուսինը՝ Վ.Ղազարյանը, ըստ բարձրաստիճանպաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքի, 2008 թվականի հունիսի19-ից մինչև 2018թ. մայիսի 17-ը հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, հետևաբար՝«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝պարտավոր է եղել օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանցէթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագրեր: Սակայն ինչպեսՎ.Ղազարյանի, այնպես էլ վերջինիս կնոջ՝ Ռ.Բեգլարյանի հայտարարագրերում բացակայել եննշումներ՝ խուզարկությամբ հայտնաբերված, վերը թվարկված առանձնապես խոշոր չափերիդրամական միջոցների և թանկարժեք իրերի վերաբերյալ, և ձեռք բերված տվյալների հիման վրա՝Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԵ քննիչի որոշմամբ հարուցվել էր  քրեական գործ՝ ՀՀքրեական օրենսգրքի 310.1 հոդվածով և 314.3 հոդվածի 2-րդ մասով, որը,  ըստ քննչականենթակայության, ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

    ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեականգործով նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործով պարզված փաստական տվյալներիև ապացույցների համակցությամբ կայացնող դատավարական որոշումների մասինկտեղեկացնենք լրացուցիչ։

     

    ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:


    Նման թեմաներ

    scroll to top