Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ամբողջությամբ ընդունվեց

    Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ամբողջությամբ ընդունվեց

    Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ամբողջությամբ ընդունվեց
    Հունիս 25, 2019 12:39 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  փոփոխությունների փաթեթն ընդունվեց ԱԺ հունիսի 25-ի նիստում:

    Փաթեթին կողմ քվեարկեց 73, դեմ՝ 32 պատգամավոր:

    Նշենք, որ փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխություններից է եկամտային հարկի համահարթեցումը: Եկամտային հարկը կդառնա 23 տոկոս, ապա աստիճանաբար նվազելով կհասնի 20 տոկոսի: Նախագծով բարձրացվում է նաև վարկային կազմակերպությունների, գրավատների, փոխանակման կետերի պետական տուրքը:


    scroll to top