Չորեքշաբթի , 15 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    20°
    Home » Լուրեր » Հարկային օրենսգրքում փոփոխություններ չեն կատարվի. Արամյան (տեսանյութ)

    Հարկային օրենսգրքում փոփոխություններ չեն կատարվի. Արամյան (տեսանյութ)

    Փետրվար 8, 2018 12:10 Լուրեր, Տեսանյութ, Տնտեսական A+ / A-

    ՀՀ Կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի տեսնում. այս մասին այսօր գործադիրի հերթական նիստից հետո պատասխանելով Araratnews.am-ի հարցին, թե ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ, որում նախատեսում է քննարկել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, նշեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

    Նշենք, որ հունվարի մեկից սկիզբ առած գնային բարձրացումները տարբեր տնտեսագետներ եւ ընդդիմադիր պատգամավորներ համարում են Հարկային օրենսգրքում կատարված փոփոխության հետեւանք, որով ավելացել է ակցիզային հարկը: Նրանք պահանջում են փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում:

    Արամյանը ներկայացրեց իր տեսակետով այն հիմնավորումները, համաձայն որոնց օրենսգրքում փոփոխություններ չեն լինի:

    Մանրամասները՝ տեսանյութում:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top