Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    26°
    Home » Լուրեր » Հարուցվել է քր. գործ՝ երկու անձի դանակահարության դեպքի առթիվ

    Հարուցվել է քր. գործ՝ երկու անձի դանակահարության դեպքի առթիվ

    Հարուցվել է քր. գործ՝ երկու անձի դանակահարության դեպքի առթիվ
    Մարտ 14, 2018 21:01 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երևանի երկու բնակիչների դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

    2018 թվականի մարտի 14-ին՝ ժամը 00:30-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1984թ. ծնված երկու երիտասարդ:

    Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

    Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    Նման թեմաներ

    scroll to top